Պետնախարարի աշխատակազմն իր ցավն է հայտնում օկուպացված Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Պետնախարարի աշխատակազմը խորը վիշտ է հայտնում օկուպացված Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի ժամանակ հրդեհ է բռնկվել բնակելի տանը և մահացել է հինգ մանկահասակ երեխա։
«Ցավակցում ենք մահացածների ընտանիքի անդամներին և նրանց հարազատներին, հայտնում մեր զորակցությունը և կիսում այս ծանրագույն կորստի անչափելի ցավն ու մեծագույն ողբերգությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի կողմից օկուպացված Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։