Պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպել է Ժնևի միջազգային բանակցություններում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին հանդիպեց Ժնևի միջազգային բանակցություններում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուին:
Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի ներգրավվածությունը խաղաղության գործընթացին, ներառյալ ՄԱԿ-ի դերը Ժնևի միջազգային բանակցություններում, ինչպես նաև Աբխազիայի տարածաշրջանում նրա մարդասիրական գործունեության կարևորությունը: Այս համատեքստում կողմերը կազմել են տարբեր ոլորտներում համագործակցության ապագա ծրագրեր:
Մանրամասն քննարկվել է Վրաստանի բռնազավթված շրջաններում անվտանգության, մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը, որը սրվեց «Կովիդ-19» համաճարակի պատճառով: Պետնախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Վրաստանի քաղաքացիների անօրինական ձերբակալման փաստերին և շեշտել միջազգային դաշնության, առաջին հերթին Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը և շարունակական ճնշումը Ռուսաստանի վրա՝ ապահովելու անվերապահ և անհապաղ բոլոր ձերբակալվածների ազատումը:
Ընդգծվել են Ժնևի միջազգային բանակցությունների կարևորությունը և օրակարգային հարցերի, այդ թվում նաև զուտ մարդասիրական հարցերի վերաբերյալ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Բացի այդ, կողմերը կարևորել են Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի անվերապահ վերսկսումը և Էրգնեթիի մեխանիզմի սահուն աշխատանքը՝ տեղում կայունության և անվտանգության պահպանման տեսանկյունից:
Պետնախարարը ՄԱԿ-ի համանախագահին տեղեկացրեց հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության, այդ թվում՝ «Քայլ դեպի ավելի լավ ապագայի» նախաձեռնության իրականացման արդյունքների մասին:
Հանդիպմանը շեշտվեց խաղաղ գործընթացում կանանց ներգրավվածության կարևորությունը: Այս առումով ՄԱԿ-ի ներկայացուցիչը դրական գնահատեց և ողջունեց Վրաստանի ջանքերը կանանց, խաղաղության և անվտանգության ուղղությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը այս և այլ ոլորտներում», – ասվում է պետնախարարի ապարատի տարածած հայտարարության մեջ: