Պետնախարար Թեա Ախվլեդիանին գտնվում էր բռնազավթված գծի մոտ գտնվող ՝ Գուգութիանթկարի, Խուրվալեթ և Օձիսի գյուղերում
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար, Թեա Ախվլեդիանին այցելել է բռնազավթված գծի մոտ գտնվող ՝ Գուգութիանթկարի, Խուրվալեթ և Օձիսի գյուղեր: Տեղեկությունը տարածում է Նախարարի աշխատակազմը:
Պետնախարարը ծանոթացել է բաժանարար գծի մոտ գտնվող գյուղերում տիրող իրավիճակին, հանդիպել տեղի բնակչության հետ և լսել է նրանց կարիքները:
Խուրվալեթիում փշալարերից այնկողմ բնակվող Դաթա Վանիշվիլիի հետ հանդիպումից հետո, Թեա Ախվլեդիանին այցելել է բռնազավթիչների կողմից առևանգված Զազա Գախելաձեի և Խվիչա Մղեբրիշվիլիի ընտանիքներ: Նա ընտանիքներին տեղեկացվել է պետական գերատեսչությունների կողմից տարվող աշխատանքների մասին:
«Բռնազավթված գծի մոտ ծանր վիճակի հետ այսօր ծանոթացել եմ ՝ Գուգութիանթկարի, Խուրվալեթ և Օձիսի գյուղերում, որտեղ հանդիպել եմ տեղի բնակչության հետ, և նրանց հետ քննարկել նրանց առջև ծառացած մարտահրավերները լուծելու ուղիները և կարիքները: Մենք այցելեցինք նաև առևանգված քաղաքացիների ՝ Զազա Գախելաձեի և Խվիչա Մղեբրիշվիլիի ընտանիքներ, որոնց անձամբ ներկայացրեցինք իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները:
Այսօր, Օձիսիից, ես կցանկանայի արձագանքել բռնազավթված Ցխինվալում տիրող ծանր իրավիճակին ՝ մարդասիրական և մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից: Արդեն մեկ տարի է, ինչ փակ է Ախալգորիի այսպես կոչված անցակետը, որը մեր բնակչությանը դնում է էլ ավելի ծանր պայմաններում: Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում միջազգային հանրությանը և մեր գործընկերներին օգտագործել նրանց հասանելի բոլոր հնարավորությունները, որպեսզի ավարտվի այս ռեժիմը և մեր քաղաքացիներին տրվի արժանապատիվ կյանք վարելու իրավունք»,- ասել է Թեա Ախվլեդիանին: