Պետքարտուղարության հայտարարությունը ուղիղ կոչ է, որ բոյկոտն անընդունելի է և խորհրդարանը այն ինստիտուտն է, որտեղ պետք է քննարկվեն բոլոր հիմնախնդիրները. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության այսօրվա հայտարարությունը ուղիղ կոչ է, որ բոյկոտն անընդունելի է և խորհրդարանը այն ինստիտուտն է, որտեղ պետք է քննարկվեն բոլոր հիմնախնդիրները
«Այս հայտարարությունը չափազանց կարևոր է, քանի որ դա ուղղակի կոչ է, որ բոյկոտն անընդունելի է, խորհրդարանը այն ինստիտուտն է, որտեղ պետք է քննարկվեն բոլոր այն խնդիրները, որոնք ընդդիմախոսները փորձում են քննարկել խորհրդարանից դուրս, փողոցում: Նման ձևն անընդունելի է մեր գործընկերների համար, ուստի այդ կոչը շատ հստակ է: Նրանց հուզող բոլոր հարցերն այն հարցերն են, որոնք օրենսդրական գործընթացում պետք է լուծվեն օրենսդրական նախաձեռնությունների միջոցով: Հենց խորհրդարանն է այն վայրը և այս կոչը մեր ռազմավարական գործընկերոջ լիարժեք արտացոլումն է, որ այն մանդատը, որը նրանց տվել է ընտրողը, իրականացնեն խորհրդարանում»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք ընդդիմությանը կոչ ենք անում մտնել խորհրդարան: Բոյկոտի պահանջը նման է արդեն դիտված ֆիլմի դիտելուն»: