Պետք է սպասենք երկխոսության ավարտին, մնացել է երկու օր. Արչիլ Թալակվաձե
Պետք է սպասենք երկխոսության ավարտին, մնացել է երկու օր. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում այսօր կայացած քաղաքական կուսակցությունների հանդիպմանը, իրենք աշխատել են ընտրական բարեփոխումների վրա:

Թալակվաձեի խոսքով, երկխոսությունը դեռ չի ավարտվել և այսօր դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ արվել է մեկ այլ քայլ:

«Այսօր մենք աշխատել ենք ընտրական բարեփոխման վրա, որի շարունակության քաղաքական կամքն ուներ  «Վրացական երազանքը», այսօր նույնպես ունի և մենք պատրաստ ենք այդ մասին խոսել ընդդիմության հետ: Տասներրորդ գումարման խորհրդարանի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, թե ինչ կազմով, դա կախված է քաղաքական կուսակցությունների որոշումից, որը պետք է հիմնված լինի երկխոսության արդյունքների վրա: Երկխոսությունը դեռ չի ավարտվել, այսօր մենք ևս մեկ քայլ արեցինք ՝ դիրքորոշումները մերձեցնելու համար: Հետևաբար, մենք պետք է սպասենք երկխոսության ավարտին, դրա համար մեզ ևս երկու օր է մնացել», – հայտարարել է Թալակվաձեն: