Պետք է պատրաստ լինենք սեփական հետաքրքրությունները պաշտպանելու համար. Բրիտանիայի պաշտպանության նախարար
Պետք է պատրաստ լինենք սեփական հետաքրքրությունները պաշտպանելու համար. Բրիտանիայի պաշտպանության նախարար

Պատերազմի և խաղաղության միջև սահմանները մութ են, Բրիտանիան և նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն սեփական հետաքրքրությունները պաշտպանելու համար,-այս հայտարարությունը արել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը:

Գևին ՈՒիլյամսոնի խոսքերով, Ռուսաստանը պետք է պատասխան տա սադրանքների համար: Բրիտանիայի պաշտպանության նախարարը ընդգծել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը և աջակցել Դոնալդ թրամփի կոչին, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է մեծացնեն պաշտպանության ոլորտի ծախսերը:

«Բրեքսիթը մեր պատմությունում տվել է մեզ մեծ պահ, երբ պետք է ուժեղացնենք գլոբալ դիրքերը, մեծացնենք մեր սպառազինությունը և մեր քաշը»,-նշել է նախարարը:

Բրիտանիայի պաշտպանության նախարարի ելույթի տեքստը տարածվել է մինչ նրա ելույթը, որը տեղի է ունենալու այսօր երեկոյան: