Պետք է հարգենք մեր գրչությունը, մեր հնագույն այբուբենը. Կախա Կալաձե
Մենք պետք է հարգենք մեր գրչությունը, մեր հնագույն այբուբենը,-այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է «Դեդա Էնայի» այգում, որտեղ ներկա է գտնվել մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումներին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, այգում ստեղծվել է դրական մթնոլորտ:
«Այգում հավաքվել են տարբեր տարիքի մարդիկ: Մենք պետք է հարգենք մեր գրչությունը, մեր հնագույն այբուբենը: Այսօր, ժամը 19:00-ին տեղի է ունենալու Դավիթ Էվգենիձեի շատ հետաքրքիր համերգը և ով ցանկություն ունի կարող է գալ այստեղ երեխաների հետ միասին»,-հայտարարել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպմամբ, «Դեդա Էնայի» այգում, մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ընթանում են տարբեր միջոցառումներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan