Պետք է համակերվենք, որ հնարավոր է ստիպված լինենք երկար կանգնել փողոցում, սակայն հետդարձի ճանապարհ չունենք. Իրմա նադիրաշվիլի
Մենք առջևում ունենք մեծ և բարդ ճանապարհ, մենք պետք է համակերպվենք այն փաստի հետ, որ ստիպված կլինենք երկար կանգնել փողոցում, շատ կոշտ պայքար, բայց հետդարձի ճանապարհ չունենք,- այս մասին Ռուսթավելիի պողոտայում ընթացող բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Իրմա Նադիրաշվիլին:
Նրա խոսքով, իրենք գերադասում են փողոցում կռվել, քան չպաշտպանեն քաղաքացիների ձայները:
«Մեր առջևում կա այսպիսի ընտրություն, սուզվենք ճահճի մեջ, կամ քայլ կատարենք դեպի Եվրոպա և ապագա: Մենք բոլորս պետք է ընտրենք պայքարը, Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելը, ես գիտեմ, որ այս պայքարում մենք կլինենք շատ հստակ: Մենք նախընտրում ենք պայքարել փողոցում, քան չպաշտպանել մեր քաղաքացիների ձայները: Ես հավատում եմ հաջողությանը, մենք բոլորից խնդրում ենք համբերել, մենք այս դաշտում միասին տոնելու ենք հաղթանակը»,- հայտարարել է Իրմա Նադիրաշվիլին: