Պետք է դուրս գանք փողոց և սկսենք քաղաքացիական անհնազանդության գործընթաց. Միխեիլ Սաակաշվիլի
Պետք է դուրս գանք փողոց և սկսենք քաղաքացիական անհնազանդության գործընթաց. Միխեիլ Սաակաշվիլի

Պետք է դուրս գանք փողոց և սկսենք քաղաքացիական անհնազանդության գործընթաց,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «էքսիթ-փոլների» արդյունքները հայտարարելուց հետո:

Նրա խոսքով, կողմնակիցների հետ միասին, գործողություններ ենք սկսում փողոցում:

«Այսօրվանից պայքարելու ենք հաղթանակի համար, չնայած նրան, թե ինչ արդյունքներ կլինեն և հուսով եմ, արդյունք կլինի: Մենք անցում ենք կատարում մասսայական անհնազանդության շարժման: Կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը, անցնի ժողովրդի կողմը, կոչ եմ անում զինված ուժերին, չկատարել անօրեն հրամաններ, կոչ եմ անում պետական ապարատի առողջ հատվածին, առանձնանալ քրեական մաֆիոզական խմբավորումից, որը տիրացել է Վրաստանին: Սկսում ենք մասսայական գործողություններ Վրաստանի ողջ մասշտաբով»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Թողնել մեկնաբանություն