Պետք է անհապաղ պարզվի, թե ինչպես է մահացել Արչիլ Տատունաշվիլին, որպեսզի բոլոր մեղավորները պատասխան տան. Կվիրիկաշվիլի
Պետք է անհապաղ պարզվի, թե ինչպես է մահացել Արչիլ Տատունաշվիլին, որպեսզի բոլոր մեղավորները պատասխան տան. Կվիրիկաշվիլի

Հաշվի առնելով հարցի բարդ և կարևոր լինելը, անհրաժեշտ ենք համարում միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությամբ տեղի ունենա կտրուկ արձագանք և անհապաղ պարզվի, ինչ վիճակում են ձերբակալել մեր քաղաքացիներին և ինչպես է մահացել Արչիլ Տատունաշվիլին, որպեսզի բոլոր մեղավորները պատասխան տան,- այս մասին խոսվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունում:

Վարչապետը պահանջում է, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն Լևան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին:

«Առաջին հերթին ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացած Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին և մտերիմներին:

Փետրվարի 22-ին, բռնազավթող ռեժիմը Ախալգորիում անօրեն կերպով ձերբակալել էր մեր երեք քաղաքացու՝ Արչիլ Տատունաշվիլուն, Լևան Քուտաշվիլուն և Իոսեբ Պավլիաշվիլուն: Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Արչիլ Տատունաշվիլին մահացել է որոշակի իրավիճակում:

Փաստի կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն սկսել է հետաքննություն՝ անօրեն կալանավորման և կանխամտածված սպանության հոդվածներով:

Հարցի բարդ էությունը և նշանակությունը հաշվի առնելով, միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությամբ պետք է լինի կտրուկ արձագանք և շտապ կերպով պարզվի, թե ինչ իրավիճակում են ձերբակալել մեր քաղաքացիներին և ինչ վիճակում է մահացել Արչիլ Տատունաշվիլին, որպեսզի բոլոր մեղավորները պատասխան տան:

Մենք պահանջում ենք և կկիրառենք միջազգային բոլոր լծակները, որպեսզի Ախալգորիում անօրեն ձերբակալված Լևան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին անհապաղ ազատ արձակվեն»,- ասվում է վարչապետի հայտարարությունում: