Պետք է աջակցենք սահմանադրական փոփոխություններին, ոչ մեկին չպետք է թույլ տանք, որ տապալվի երկրի համար կարևորագույն համաձայնությունը. Մարիամ Ջաշի
Պետք է աջակցենք սահմանադրական փոփոխություններին, ոչ մեկին չպետք է թույլ տանք, ոչ «Վրացական երազանքին» ոչ էլ այլ ուժի, որ տապալվի երկրի համար կարևորագույն համաձայնությունը,- այս մասին «անկախ պատգամավորներ» խմբակցության նախագահ՝ Մարիամ Ջաշին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում:
«Մինչ այժմ մեր խմբակցության դիրքորոշումն այն էր, որ պարտադիր ընտրությունների քննարկման պայմանով աջակցում էինք սահմանադրական փոփոխություններին: Մենք կունենանք լրացուցիչ քննարկումներ, սակայն չեմ կարծում, որ խմբակցության դիրքորոշումը փոխվի: Առաջին հերթին մենք պետք է աջակցենք սահմանադրական փոփոխություններին, ոչ մեկին չպետք է թույլ տանք, ոչ «Վրացական երազանքին» ոչ էլ այլ ուժի, որ տապալվի երկրի համար կարևորագույն համաձայնությունը»,- ասել է Մարիամ Ջաշին: