Պետեր Սիյարտո. Ես զրուցում եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Սերբիայի արտաքին գործերի նախարարների և այլ գործընկերների հետ. դիվանագիտությունը ենթադրում է զրույց այլ երկրների առաջնորդների հետ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Սերբիայի արտաքին գործերի նախարարների և այլ գործընկերների հետ զրուցում է ինչպես Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումներից առաջ, այնպես էլ դրանցից հետո։
«Ես զրուցում եմ ոչ միայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, այլև ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Սերբիայի և մեր մյուս գործընկերների հետ Եվրամիության խորհրդի նիստերից առաջ և հետո», — լրագրողներին ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ այժմ իրավիճակն այնպիսին է, որ Եվրամիությունում ընդունվում են բազմաթիվ որոշումներ, որոնք ազդում են ԵՄ-ից դուրս գտնվող այլ երկրների հետ Հունգարիայի հարաբերությունների և համագործակցության վրա։
«Հենց դա է արտաքին քաղաքականության էությունը։ Հնարավոր է՝ կոպիտ բան եմ ասում, բայց դիվանագիտությունը ենթադրում է մեր զրույցն այլ երկրների առաջնորդների հետ», — հայտարարել է Սիյարտոն։
Տեղեկության համար նշենք, որ «Վաշինգտոն Փոստ» պարբերականը հրապարակել է հոդված, ըստ որի՝ Բուդապեշտը Ուկրաինայում ընթացող պատերազմի ողջ ընթացքում սերտ կապ է պահպանում Կրեմլի հետ, և Եվրամիության հանդիպումների ընդմիջումների ժամանակ Սիյարտոն հաճախ է զանգահարում իր ռուս գործընկերոջը։