Պետեր Սիյարտո. Վրաստանը ԵՄ երկակի ստանդարտների ամենատեսանելի օրինակն է, քանի որ ունի հայրենասեր, պահպանողական, խաղաղասեր կառավարություն, ուստի Բրյուսելը ամեն կերպ պայքարում է դրա դեմ
Վրաստանը Եվրամիության երկակի ստանդարտների ամենատեսանելի օրինակն է, քանի որ երկիրն ունի հայրենասեր, պահպանողական, խաղաղասեր կառավարություն, ուստի Բրյուսելը ամեն կերպ պայքարում է դրա դեմ, սոցցանցում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով, ԱՄՆ նոր նախագահի և նրա վարչակազմի քաղաքականությունը հուսահատության է հասցրել Բրյուսելի քաղաքական վերնախավին, և իրենց վերջին հարձակումով նրանք ցանկանում են ծանր դրության մեջ դնել Եվրոպայում և շրջակայքում հայրենասեր կառավարություններին:
«Մենք դա թույլ չենք տա, մենք կշարունակենք պաշտպանել մեր ազգային շահերը. մենք խաղաղություն ենք ուզում, թույլ չենք տա անօրինական միգրանտներին և մենք պաշտպանելու ենք մեր երեխաներին»,- գրել է Սիյարտոն։