Պետեր Սիյարտո. 13 եվրոպացի ԱԳ նախարարներ չեն հասկանում, որ Վրաստանի կառավարությունը չի նշանակվում Բրյուսելի կողմից, այլ ընտրվում է ժողովրդի կողմից
Պետեր Սիյարտո. 13 եվրոպացի ԱԳ նախարարներ չեն հասկանում, որ Վրաստանի կառավարությունը չի նշանակվում Բրյուսելի կողմից, այլ ընտրվում է ժողովրդի կողմից

«Եվրոպայի 13 արտգործնախարարներ դեռ չեն հասկանում, որ ժողովրդավարությունը ժողովրդի կամքն է։ Նրանք դեռ չեն հասկանում, որ Վրաստանի կառավարությունը չի նշանակվում Բրյուսելի կողմից, այլ ընտրվում է հենց վրաց ժողովրդի կողմից»,- այս մասին սոցցանցում գրառում է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։

«Ցավոք, 13 արտգործնախարարներ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ, ըստ լիբերալ մեյնսթրիմի, երկրում ժողովրդավարություն գոյություն ունի միայն այն դեպքում, եթե լիբերալ կուսակցությունը հաղթի ընտրություններում։

Մենք Հունգարիայում 14 տարի բախվում ենք արտաքին հարձակման հետևանքների հետ։ Խնդիրը, սակայն, ոչ թե Բրյուսելի ակնկալիքներն արդարացնելն է, այլ ժողովրդի կամքը կատարելը։

Նույնը կարելի է ասել Վրաստանի կառավարության մասին, որի հետ մենք ապագայում կշարունակենք սերտ համագործակցությունը՝ մեր հարաբերությունները զարգացնելու և եվրոպական ինտեգրացիան արագացնելու համար։

Շունը հաչում է, քարավանը գնում է»,- գրում է Պետեր Սիյարտոն։

ԵՄ անդամ 13 երկրների նախարարներ երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.