Պետեր Մադյարը հայտնում է, որ Բուդապեշտը Ուկրաինայից հրավեր է ստացել միանալու «Կարպատյան ութնյակին», սակայն մերժել է այն
Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր երկիրը «Կարպատյան ութնյակ»-ի՝ Ուկրաինայի նախաձեռնությամբ ստեղծված դաշինքի անդամ չէ։
Հունգարացի պաշտոնյայի խոսքով՝ Բուդապեշտը Ուկրաինայից հրավեր է ստացել, սակայն մերժել է այն։
«Մեզ հրավիրել էին, սակայն հարգելի պատճառներով չենք մասնակցել։ Հունգարիան չի մասնակցում այդ գործընթացին»,- ասել է Մադյարը։
Նա չի մանրամասնել կոնկրետ պատճառները։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 18-ին հիմնել է նոր տարածաշրջանային դաշինք՝ «Կարպատյան ութնյակ»-ը։ Դաշինքի նպատակն է ամրապնդել համագործակցությունը Կարպատյան տարածաշրջանի երկրների միջև։