Պետեր Մադյար – Երկրի միակ գործող ատոմակայանը օգոստոսի 2-ին ամբողջությամբ կփակվի Դանուբի ջրի մակարդակի կտրուկ անկման պատճառով
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ երկրի միակ գործող ատոմակայանը՝ Պակշը, օգոստոսի 2-ին ամբողջությամբ կփակվի՝ Դանուբի ջրի մակարդակի կտրուկ անկման պատճառով։
«Դանուբի ջրի մակարդակի հետագա անկման պատճառով Պակշի ատոմակայանի վերջին գործող էներգաբլոկը նույնպես կփակվի գիշերվա ժամը 01:30-ին։ Դրանից հետո էլեկտրակայանի հզորությունը կկազմի ընդամենը 240 մեգավատ, իսկ վաղը, 44 տարվա ընթացքում առաջին անգամ, այն ամբողջությամբ կդադարի աշխատել», – գրել է Մագյարը սոցիալական ցանցերում։
Միևնույն ժամանակ, Պակշի ատոմակայանի մամուլի ծառայությունը կոչ է արել Հունգարիայի բնակչությանը կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը առաջիկա օրերին, հատկապես երեկոյան գագաթնակետային ժամանակահատվածում՝ ժամը 17:00-ից մինչև 22:00-ն։