Պետեր Մադյար. Մեզ պետք է ամենամեծ, ուժեղ մանդատը ապրիլի 12-ին, որպեսզի Հունգարիայի իշխանությունը նույնիսկ չմտածի որևէ մանիպուլյացիայի մասին
Պետեր Մադյար. Մեզ պետք է ամենամեծ, ուժեղ մանդատը ապրիլի 12-ին, որպեսզի Հունգարիայի իշխանությունը նույնիսկ չմտածի որևէ մանիպուլյացիայի մասին

Մեզ պետք է ամենամեծ, ամենաուժեղ մանդատը ապրիլի 12-ին, որպեսզի իշխանությունը նույնիսկ չմտածի որևէ մանիպուլյացիայի մասին»,- այս մասին հայտարարել է Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը:

Մադյարը նախընտրական հանրահավաքի ժամանակ քաղաքացիներին կոչ է արել քվեարկել իշխանափոխության օգտին:

Հունգարիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի խոսքով՝ իրենց կուսակցությունը երկու տարում «գրեթե ոչնչից» վերածվել է երկրի ամենահզոր քաղաքական ուժի:

Միևնույն ժամանակ, Պետեր Մադյարը դիմել է գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության ընտրողներին. «Դուք, ում այս իշխանությունը խոստանում էր քաղաքացիական, զարգացած, խաղաղ, եվրոպական Հունգարիա — կհամաձայնե՞ք, որ մեր երկիրը դուրս մնա Եվրոպայից, Եվրոպական միությունից միայն նրա համար, որ այս մաֆիոզ կառավարությունը մնա իշխանության ղեկին»:

Մադյարը քաղաքացիներին նաև կոչ է արել առաջիկա ժամերին համոզել մտերիմներին, որ այս ընտրությունները վճռորոշ են, և տանը մնալն անթույլատրելի է: