Պետեր Ֆիշեր – Մեծ հարգանք և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր երեկ երեկոյան Թբիլիսիում ինձ հետ համերաշխության եկան, Վրաստանին սպասում են Եվրամիությունում

15:39, 29.09.2025

Մեծ հարգանք և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր երեկ երեկոյան Թբիլիսիում եկել էին՝ Գերմանիային երախտագիտություն հայտնելու և ինձ հետ համերաշխություն ցուցաբերելու համար,- գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը սոցիալական ցանցերում։

Դեսպանի խոսքով՝ Վրաստանին սպասում են Եվրամիությունում։

«Շնորհակալություն արտասահմանյան դիվանագետների վրա հարձակումները դադարեցնելու կոչ անելու և Վրաստանի ժողովրդավարության և եվրոպական ուղու մեջ մեր ներդրումը ճանաչելու համար։ Վրաստանին սպասում են Եվրամիությունում։ Գերմանիան և Եվրամիությունը այստեղ են դրա համար», – գրել է դեսպանը։

Նմանատիպ