Պետդեպարտամենտը հրաման է արձակել Ուկրաինայից ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամներին դուրս բերելու մասին
«Foxnews»-ի փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտը հրաման է արձակել Ուկրաինայից ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամներին դուրս բերելու մասին։
Հաղորդվում է, որ դեսպանատան աշխատակիցները կլքեն երկիրը կոմերցիոն չվերթով:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ռազմական օգնության առաջին մասը։ Դեսպանատան տվյալներով՝ այս օգնությունը վերահաստատում է Միացյալ Նահանգների ամուր հանձնառությունը՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը ռուսական աճող ագրեսիայի պայմաններում։