Պետական սեփականության խաբեությամբ ձեռք բերելու փաստով հետաքննչական ծառայությունը ձերբակալել է երեք մարդու
Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետաքննչական գործողությունների արդյունքում, կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով մեծ քանակությամբ պետական գույքի յուրացման փաստով, ձերբակալել են երեք անձի: Տեղեկատվությունը տարածում է հետաքննչական ծառայությունը:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները կեղծ փաստաթղթեր են ստեղծել, իբր նրանց սեփականության տակ էր Մցխեթայի շրջանում 600 քմ. հողատարածք: Կեղծ վկաների մասնակցությամբ կազմվել է կեղծ արձանագրություն, հողամասի օրինական սեփականությունը փաստելու համար, որի միջոցով հողամասը հետագայում գրանցվել է ֆիզիկական անձանցից մեկի անունով:
Իրականացրած փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ձեռք բերված հողամասի արժեքը 36 000 լարի է: Համապատասխան ընթացակարգեր են ընթանում, հողամասը պետական սեփականությանը վերադարձնելու նպատակով», – ասել են գերատեսչությունից:
Նրանց խոսքով, հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով և 362-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով: