Պետական գույքի վարձակալներին, համավարակով առաջացած հիմնախնդիրների պատճառով պարտավորությունների կատարման կապակցությամբ կշնորհվեն որոշակի արտոնություններ
Պետական գույքի վարձակալներին, համավարակով առաջացած հիմնախնդիրների պատճառով պարտավորությունների կատարման կապակցությամբ կշնորհվեն որոշակի արտոնություններ:
Համապատասխան փոփոխությունները մտցվում են պետական գույքի սեփականաշնորհման մասին օրենքում, որը նախաձեռնվել է կառավարության այսօրվա նիստում:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հույս է հայտնել, որ խորհրդարանը արագ կհաստատի օրենսդրական փոփոխությունը:
Ըստ նրա, սա շատ կարևոր է, առաջին հերթին, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձով վերցնելու դեպքում:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է նախարարը, արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ խնդիրները առաջացել են համավարակի և արտակարգ դրության պատճառով: