Պետական հանձնաժողովը կզբաղվի Պատրիարքի հուղարկավորության կազմակերպչական հարցերով
Կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա II-ի հուղարկավորության կազմակերպչական հարցերի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, Պետական հատուկ պահպանության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն և նախարարների կաբինետի անդամներ։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ աշխատանքային հանդիպման ժամանակ նշվել է, որ Պատրիարքի հուղարկավորության կազմակերպչական հարցերով կզբաղվի պետական հանձնաժողով։ Պատրիարքարանի հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչները։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի մահվան կապակցությամբ Վրաստանում հայտարարվել է սգո օր։ Սգո օրերը կշարունակվեն մինչև հուղարկավորության օրը։