Պետական ​​պաշտպանության ուժերը գտնվում են մարտական ​​լիարժեք պատրաստության մեջ և զբաղեցնում են, պահպանում են պաշտպանական դիրքերը, իրավիճակը վերահսկելի է. Ուկրաինայի Գլխավոր շտաբ

11:17, 24.02.2022

Պետական ​​պաշտպանության ուժերը գտնվում են մարտական ​​լիարժեք պատրաստության մեջ և զբաղեցնում են, պահպանում են պաշտպանական դիրքերը, իրավիճակը վերահսկելի է,- ասված է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Նույն հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ Օդեսայում ռուսական զորքերի դեսանտայինների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Փետրվարի 24-ին՝ ժամը 05:00-ից, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը սկսել են արևելյան մեր ստորաբաժանումների ինտենսիվ ռմբակոծությունը, ինչպես նաև հրթիռակոծել՝ Բորիսպիլի, Օզեռնոմույի, Կուլբակինոմույի, Չուգուևի, Կրամատորսկի, Չոռնոբայվցի և այլն օդանավակայանները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտներ:

Միևնույն ժամանակ ագրեսորը սկսել է ուկրաինական տարածքի հրետանային ռմբակոծումը ու պետական ​​սահմանի երկայնքով գտնվող բնակավայրերը։

Պետական ​​պաշտպանության ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ և զբաղեցնում են, պահպանում պաշտպանական դիրքերը։ Իրավիճակը վերահսկելի է: Օդեսայում ռուսական զորքերի դեսանտայինների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մենք հաղթելու ենք միասին»,- ասված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Նմանատիպ