Պերուում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել

10:45, 20.07.2026

Պերուում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վիրավորվել՝ 21-ը, հաղորդում է Reuters-ը։

Պերուի ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 5.1 և 3.7 մագնիտուդով երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Խունին լեռնային շրջանի Չուպակա նահանգում՝ Լիմայից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։

Նախնական տվյալներով՝ ավերվել է մոտ 48 տուն, վնասվել՝ 18-ը։ Մոտ 300 մարդ մնացել է անօթևան։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները և հրշեջները դեռևս աշխատում են, քանի որ կա վտանգ, որ ևս մի քանի մարդ կմնա փլատակների տակ։

Նմանատիպ