Պերուում, հիվանդանոցներում մեկում պայթյունի հետևանքով տուժել է 35 մարդ
Պերուի մայրաքաղաքում, Լիմայի հիվանդանոցներում մեկում պայթյունի հետևանքով տուժել է 35 մարդ: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Իրավապահների հայտարարությամբ, կլինիկայում տեղի է ունեցել երկու պայթյուն: Մեկը՝ ավտոկանգառում, իսկ մյուսը՝ լաբորատորիայում: Ոստիկանությունը կասկածում է, որ ծանր տուժած երկու անձինք հնարավոր է կապ ունենան պայթյունի հետ:
Իրավապահները սկզբում քննարկում էին բնական գազի արտահոսքի թեման: Սակայն կասկածելի ուսապարկ հայտնաբերելուց հետո, այդ տարբերակը փոխվեց: