Պերուում հայտնաբերել են զոհաբերության ժամանակ սպանված երեխաների խոշոր գերեզման
Պերուում հայտնաբերել են զոհաբերության ժամանակ սպանված երեխաների խոշոր գերեզման

Պերուում հայտնաբերել են զոհաբերության ժամանակ սպանված երեխաների խոշոր գերեզման: Ինչպես փոխանցում է Բի բի սին, գերեզմանում հայտնաբերվել է 227 անչափահասի ոսկոռ: Նրանց տարիքը տատանվում է 5-ից 14 տարեկան: Հնեաբանների խոսքով գերեզմանատունը գտնվում է Պերուի մայրաքաղաք Լիմայից հյուսիս գտնվող Ուանչակո քաղաքում:

Գիտնականներ գտնում են, որ երեխաները սպանվել են 500 տարի առաջ: Հետազոտողները ենթադրում են, որ երեխաները զոհաբերվել են անձրևոտ եղանակին և հուղարկավորվել են երեսով դեպի ծովը: Գիտնականները կարծում են, որ ամենայն հավանականությամբ, երեխաները սպանվել են Չիմու աստվածին հանդարտացնելու համար:

Չիմույի մարդիկ ապրում էին Պերուի հյուսիսային ափին և համարվում էին տարածաշրջանի ամենաուժեղ քաղաքակրթություններից մեկը: Չիմուի ժողովուրդը ոչնչացվել է Ինկերի կողմից: