Պերուի Սանաբամբա քաղաքի մոտակայքում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով ութ զինվոր է զոհվել
Պերուի Սանաբամբա քաղաքի մոտակայքում ռազմական ինքնաթիռի վթարից հետո ութ զինծառայող է զոհվել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել հովտում՝ առաքելության ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պերուի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռի վթարից, որի հետևանքով ինը մարդ է զոհվել, միայն օդաչուն է ողջ մնացել։ Նա տեղափոխվել է մայրաքաղաք Լիմա՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։
Նախարարության տվյալներով՝ փրկարարները որոնողական-փրկարարական գործողությունների ժամանակ գտել են ինքնաթիռը և ինը մարդ։
Ռազմական ինքնաթիռի անհետացման մասին տեղեկատվությունը տարածվել է այն բանից հետո, երբ անձնակազմը փրկել է երեք զինծառայողի։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ այն տարածքը, որտեղ վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռը, հաճախ անվանում են «Կոկաինի հովիտ»։