Նիկոլոզ Սամխարաձեն Կոպենհագենի քաղաքապետարանում զեկույց կարդաց Վրաստանի մասին
Դանիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն մասնակցել է Կոպենհագենի քաղաքապետարանում կայացած «Արտաքին քաղաքականություն, ժողովրդավարական կառավարում և հանրային հաշվետվողականություն. Վրաստանի արտաքին քաղաքականության տեսլականը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում» քննարկմանը։
Զեկույցից հետո տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Դանիայում հավատարմագրված դիվանագետներ, արտաքին քաղաքականության փորձագետներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։
Իր զեկույցում Նիկոլոզ Սամխարաձեն մանրամասնորեն խոսել է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, երկրի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերների և Վրաստանի դերի մասին փոփոխվող միջազգային միջավայրում։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության միջավայրին, Ուկրաինայում շարունակվող պատերազմին, դրա ազդեցությանը Վրաստանի և Սևծովյան տարածաշրջանի վրա։ Նա կենտրոնացել է Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակի, Ռուսաստանից եկող սպառնալիքների և օկուպացիայի հետևանքների վրա։
Նիկոլոզ Սամխարաձեն նաև խոսել է երկրի տնտեսական առաջընթացի, բարեփոխումների և ֆինանսական կայունության մասին։
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, այցով գտնվում է Դանիայի Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քեթևան Խուրոձեն և Իրակլի Շատակիշվիլին։
Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կողմից։