Պերուի նախկին նախագահը ինքնասպան է եղել ձերբակալության ժամանակ

Պերուի նախկին նախագահ, Ալան Գարսիան ինքնասպան է եղել ձերբակալության ժամանակ: Լրատվությունն այս մասին տարածել է ռոյտերը:

Ալան Գարսիան երկրի հինգերրորդ նախագահն էր: Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ:

Տարածված լրատվությամբ իրավապահները Գարսիայի տանն են եղել նրան ձերբակալելու նպատակով, երբ նախկին նախագահը ատրճանակով ինքնասպանություն է գործել: Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում, սակայն փրկել չի հաջողվել:

Գարսիան Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1985-1990 թվականներին, ինչպես նաև 2006-2011 թվականներին: