Պերմի դպրոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է 15 մարդ
Պերմի դպրոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է 15 մարդ

Պերմի դպրոցում դանակահարությունը տեղի է ունեցել դանակով զինված երկու դեռահասների կռվից հետո, որոնց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունից։

Ընդհանուր առմամբ, վիրավորվել է 15  աշակերտ և ուսուցիչը: Երկուսը՝ ուսուցիչը և 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են:

Կռիվը տեղի է ունեցել դասի ժամանակ: Կոնֆլիկտի պատճառն անձնական թշնամանքն է եղել: ՆԳՆ Պերմի երկրամասի հարցերով գլխավոր վարչության տվյալներով՝ կռվի մասնակիցներից մեկը հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դանակով զինված և դիմակավորված երկու տղամարդ հարձակվել է Պերմի դպրոցներից մեկի վրա:

Դեպքը տեղի է ունեցել №127 դպրոցում՝ տեղի ժամանակով ժամը 10:19-ին: