Պերմի դպրոցում դանակահարությունը տեղի է ունեցել դանակով զինված երկու դեռահասների կռվից հետո, որոնց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունից։
Ընդհանուր առմամբ, վիրավորվել է 15 աշակերտ և ուսուցիչը: Երկուսը՝ ուսուցիչը և 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են:
Կռիվը տեղի է ունեցել դասի ժամանակ: Կոնֆլիկտի պատճառն անձնական թշնամանքն է եղել: ՆԳՆ Պերմի երկրամասի հարցերով գլխավոր վարչության տվյալներով՝ կռվի մասնակիցներից մեկը հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դանակով զինված և դիմակավորված երկու տղամարդ հարձակվել է Պերմի դպրոցներից մեկի վրա:
Դեպքը տեղի է ունեցել №127 դպրոցում՝ տեղի ժամանակով ժամը 10:19-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan