ՆԳՆ-ը բողոքարկել է «Բասիանի» ակումբի միջադեպի գործով մեղադրյալին գրավի դիմաց ազատելու որոշումը

14:39, 16.01.2018

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, «Բասիանի» ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժածների իրավունքները պաշտպանելու համար, իրավապահ մարմինները օգտագործել են օրենքով սահմանված բոլոր միջոցները:

Ինչպես նշել է Մեզվրիշվիլին, «Բասիանի» ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է ՆԳ նախարարության մեկ աշխատակից և ակումբի անվտանգության ծառայության երկու անդամ:

«Մեղադրյալը Դիդուբե-Չուղուրեթիի վարչության 4-րդ բաժանմունքի ղեկավարի տեղակալին ընթացիկ տարվա հունվարի 13-ին վնասվածքներ է հասցրել սառը զենքով: Միջադեպի ժամանակ մեղադրյալը մարմնական վնասվածքներ է հասցրել նաև ակումբի անվտանգության ծառայության երկու աշխատակցի: Հատկանշական է, որ ոստիկանության ներկայացուցիչը վնասված է ստացել  ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, երբ դեպքի վայրում փորձում էր պաշտպանել ակումբի աշխատակիցներին: Մեղադրյալին ձերբակալել ենք հենց տեղում, նա մեղադրվել է ՔՕ երեք հոդվածներով: Դատախազությունը պահանջել էր մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց օգտագործել բանտարկություն, և բողոքարկիչ դատարանում հայց է ներկայացրել նրան գրավի դիմաց բաց թողելու քաղաքային դատարանի որոշման դեմ»,-ասել է Մեզվրիշվիլին:

 

Նմանատիպ