Պենտագոնի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն. Մենք կոչ ենք անում բոլոր դաշնակիցներին և գործընկերներին մեծացնել աջակցությունը Ուկրաինային և Վրաստանին
Պենտագոնի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն. Մենք կոչ ենք անում բոլոր դաշնակիցներին և գործընկերներին մեծացնել աջակցությունը Ուկրաինային և Վրաստանին

Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը բխում են Միացյալ Նահանգների ազգային շահերից և վճռորոշ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության համար, – այս մասին հայտարարել է Պենտագոնի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ալթոն Բուլանդը՝ Ատլանտյան խորհրդում անցկացված քննարկմանը:

Նա ասաց, որ Կրեմլի գործողությունները Սև ծովում անհանգստացնող են:

Ինչպես նշել է Բուլանդը, Ռուսաստանի շարունակվող գործողությունները Ուկրաինայի արևելքում, Վրաստանի տարածքների օկուպացիան, Սև ծովի ռազմականացումը, օդում և ծովում սադրիչ գործողությունները արտացոլում են գերիշխող դիրքը վերականգնելու Ռուսաստանի հավակնությունները:

«Մենք վճռական հանձնառություն ենք ցուցաբերում Վրաստանին և Ուկրաինային քաղաքական և գործնական օգնություն ցուցաբերելու հարցում: Սա նշանակում է, որ ինչպես մեր գործընկերներին, այնպես էլ հավանական հակառակորդներին Ուկրաինան և Վրաստանը ստացել են ընդլայնված գործընկերային կարգավիճակի հնարավորություններ: Մենք նաև կոչ ենք անում բոլոր դաշնակիցներին և գործընկերներին մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային և Վրաստանին», – ասել է Ալթոն Բուլանդը: