ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմը նստել է 25 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս մասին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Ժյուլ Հարստը։
Ժյուլ Հարստը ֆինանսական հարցերով պատերազմի քարտուղարի տեղակալն է։
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի պարզաբանմամբ՝ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի, ինչպես նաև հենց գործողության իրականացման և պահեստային սարքավորումների վրա։
Հարստի խոսքով՝ հակամարտության ամբողջական ծախսերի գնահատումից հետո կպատրաստվի լրացուցիչ օրինագիծ, որը կներկայացվի Կոնգրեսին։