Պենտագոն. Ուկրաինայի հակահարձակումը Խերսոնում խոստումնալից նշաններ է ցույց տալիս
Պենտագոն. Ուկրաինայի հակահարձակումը Խերսոնում խոստումնալից նշաններ է ցույց տալիս

Ուկրաինայի հակահարձակումը Խերսոնում խոստումնալից նշաններ է ցույց տալիս, բայց, ամենայն հավանականությամբ, առջևում երկար պայքար է սպասվում,- ինչպես հաղորդում է «CNN» հեռուստաընկերությունը, սեպտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Սաշա Բեյքերը։

Ինչպես նշում է «CNN»-ը, սա առաջին դեպքն է, երբ Պենտագոնի ներկայացուցիչը ուկրաինական ուժերի գործողությունն անվանել է «հակահարձակում»։ Այս եզրույթից մինչ այժմ խուսափել են պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Միացյալ շտաբների պետերի ղեկավար, գեներալ Մարկ Միլը:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք հակագրոհի առաջընթացին։ Կարծում եմ՝ մենք տեսել ենք մի քանի խոստումնալից նշաններ, հատկապես վերջին կամ երկու օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կատաղի հակառակորդ է, և ես կարծում եմ, որ առջևում երկար պայքար է սպասվում»,- ասել է Սաշա Բեյքերը։