Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 29 մարդ, տասնյակ հիվանդներ վիրավորվել են
Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 29 մարդ, տասնյակ հիվանդներ վիրավորվել են

Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 29 մարդ, տասնյակ հիվանդներ վիրավորվել են։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ մահացածներից գրեթե բոլոր պացիենտներ են։ Հրդեհը բռնկվել է վերակենդանացման բաժանմունքում։

Սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, որտեղ մարդիկ փորձում են փախչել այրվող շենքի պատուհաններից սավանների միջոցով։ Հրդեհից տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Սա Պեկինի ամենախոշոր հրդեհն է 2002 թվականից ի վեր, երբ ինտերնետ սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 25 մարդ։