Պեդրո Սանչես. Թույլ չտանք, որ Լիբանանը դառնա նոր Գազա. միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտումների ֆոնին Եվրոպան պետք է գործի հետևողականորեն
Պեդրո Սանչես. Թույլ չտանք, որ Լիբանանը դառնա նոր Գազա. միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտումների ֆոնին Եվրոպան պետք է գործի հետևողականորեն

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել Եվրոպային թույլ չտալ, որ Լիբանանը դառնա «նոր Գազա»։

Սանչեսի խոսքով՝ Եվրոպան պետք է հետևողականորեն արձագանքի միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին։

«Թույլ չտանք, որ Լիբանանը դառնա նոր Գազա։ Միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտումների ֆոնին Եվրոպան պետք է գործի հետևողականորեն, եթե ցանկանում ենք, որ մնացած աշխարհը հասկանա մեզ և կանգնի մեր կողքին՝ Ուկրաինային աջակցելու հարցում, նրա ազատության պայքարում զավթիչի՝ պուտինյան Ռուսաստանի դեմ», – հայտարարել է Սանչեսը։

Բացի այդ, Իսպանիայի վարչապետը գտնում է, որ Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը։

«Երեկ Իսպանիայի կառավարությունը և ես անձամբ ներկայացրեցինք առաջարկ, որ հետևողականության նպատակով Եվրամիությունը կասեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ, ակնհայտ է, այն խախտում է համաձայնագրի բազմաթիվ հոդվածներ։ Հատկապես միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի հարգման հետ կապված», – նշել է Պեդրո Սանչեսը։