Պեդրո Սանչես. Իրանում մի Խամենեիին փոխարինեցին մյուսով, Մոջթաբա Խամենեին դիկտատորական առաջնորդ է և ավելի արյունարբու. սա այն է, ինչին հասել են պատերազմի կազմակերպիչները
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է Լիբանանի այնպիսի ոչնչացում, ինչպիսին Գազայի հատվածինն է։ Այս մասին Սանչեսն ասել է երկրի խորհրդարանի ստորին պալատի առջև ելույթի ժամանակ։
«Պատերազմի սկսվելուց ի վեր Իրանում և Լիբանանում ավելի քան չորս միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Իսրայելի համարձակված վարչապետ Բենիամին Նեթանյահուի նպատակն է Լիբանանին բերել նույն ավերածությունն ու տառապանքը, ինչպիսին պատճառել են Գազայի հատվածին։ Մենք դատապարտում և մերժում ենք Իրանի ռեժիմի դաժան և անօրինական պատասխանը հարևան երկրների նկատմամբ, քանի որ անօրինականության մի գործողությունը չենք կարող հանդուրժել մեկ այլով», – հայտարարել է նա։
Պեդրո Սանչեսը նշել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդն ավելի խիստ է, քան իր նախորդը։
«Թեհրանում մի Խամենեին փոխարինել են մյուսով, որն էլ ավելի վատն է, քանի որ Մոջթաբա Խամենեին դիկտատորական առաջնորդ է, ինչպես իր հայրը, և էլ ավելի արյունարբու։ Ավելին, ի տարբերություն հոր, նա Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կողմնակից է։ Կարճ ասած՝ սա բացարձակ աղետ է, բացարձակ աղետ։ Սա այն է, ինչին այս պատերազմի կազմակերպիչները հասել են առայժմ», – նշել է Պեդրո Սանչեսը։