Պայթյուններ Սիրիայի մայրաքաղաքում. Սոցիալական ցանցերում տարածվել են տեսա-ֆոտո նյութեր
Պայթյուններ Սիրիայի մայրաքաղաքում. Սոցիալական ցանցերում տարածվել են տեսա-ֆոտո նյութեր

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը հրթիռակոծել են Սիրիայում հատուկ ընտրված թիրախները:

Միացյալ Նահանգների զինված ուժերի միավորված շտաբերի ղեկավար, գեներալ Ջոզեփ Դանֆորդի հայտարարությամբ, թիրախներից մեկը հանդիսացել է հետազոտությունների կենտրոնը, որտեղ ընթանում էին քիմիական զենքի վրա աշխատանքները, իսկ երկրորդ նշանակետը քիմիական զենքի պահեստն էր:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ Դումայում քիմիական զենքով հնարավոր հարձակմանը ի պատասխան, հրաման է արձակել Սիրիայի վրա հրթիռային հարվածներ հասցնելու կապակցությամբ:

«Ես հրամայել եմ ԱՄՆ-ի զինված ուժերին հրթիռային հարվածներ հասցնել ընտրված թիրախների վրա, որոնք կապված են Սիրիայի դիքտատոր Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-հայտարարել է Թրամփը:

Սիրիայի իշխանությունների դեմ օպերացիային միացել են նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում լսվել են պայթյունի ձայներ: Զոհերի և տուժածների մասին առայժմ լրատվություն չկա: Սոցիալական ցանցերում ականատեսները տեղադրել են նկարահանված նյութեր: