Պայթյուններ են լսվել Սևաստոպոլի մոտակայքում գտնվող Բելբեկ օդանավակայանի մոտ

10:30, 19.08.2022

Ուկրաինական լրատվամիջոցները և տելեգրամ ալիքները հայտնում են, որ պայթյուններ են լսվել Սևաստոպոլի մոտակայքում գտնվող Բելբեկ օդանավակայանի մոտ։ Նրանք դեռ պաշտոնապես չեն հաստատել տեղեկությունը։

«Reuters»-ը հայտնում է, որ Սեւաստոպոլի մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի վարչակազմի ղեկավար նշանակված Միխայիլ Ռազվոժաևը ասում է, որ Բելբեկ օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։

Մինչ այդ բռնակցված Ղրիմի իշխանությունները հայտնել էին, որ Քերչիում գործում է հակաօդային պաշտպանության համակարգ։ Նրանց տվյալներով՝ ոչնչացվել է նաեւ անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ