Պայթյունի գործով ընթանում է հետաքննություն, որից հետո կպարզենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել. Կախա Կալաձե
Դիդի Դիղոմիում պայթյունի գործով ընթանում է հետաքննություն, որից հետո կպարզենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ, Կախա կալաձեն հայտարարել է Իաշվիլիի կլինիկայում, որտեղ տեսակցել է տուժածներին:
«Ցանկանում եմ ցավակցել երեխաներին: Մեծ դժբախտություն է: Հիվանդանոցում գտնվող երեխաների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի գործով ընթանում է հետաքննություն, որից հետո կպարզենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»,-հայտարարել է Կալաձեն:
Դիդի Դիղոմիում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 7-ը ստացել են վնասվածքներ:
նախնական տեղեկությամբ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:
Հեղինակ -
Edgar Barsegyan