Պայթյուն Ադրբեջանի զինամթերքի պահեստում
Սեպտեմբերի 2-ի գիշերը Ադրբեջանի Գերանբոյի շրջանում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական պետական «ԱզերԹաջ» գործակալությունը։
Պայթյունին հաջորդել է հրդեհ և զինամթերքի պայթեցում։
Միջադեպի պատճառով տեղի բնակչության մի մասը տարհանվել է։
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության վերջին տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։