Պայմանավորվածության չենք հասել, քանզի Կիմ Չեն Ինը ցանկանում էր ամբողջությամբ վերացնել պատժամիջոցները. Դոնալդ Թրամփ

Հյուսիսային Կորեայի հետ պայմանավորվածության չենք եկել, քանզի Կիմ Չեն Ինը ցանկանում էր ամբողջությամբ վերացնել պատժամիջոցները,-այս մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, Վիետնամում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի ավարտից հետո:

Դոնալդ Թրամփի խոսքերով, ԱՄՆ-ն չի կարող վերացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ հաստատված պատժամիջոցները: Սպիտակ տան լիդերի հայտարարությամբ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է, որ չի փորձարկելու միջուկային հրթիռները:

Դոնալդ թրամփը հայտարարել է նաև, որ երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում, ավելի դրական արդյունքի են հասել քան 2018 թվականին: ԱՄՆ-ի նախագահի խոսքերով համաձայնագիրը պատրաստ էր ստորագրության համար, սակայն դրանից հրաժարվել են երկու կողմերը:

Թրամփի հայտարարությամբ, գագաթնաժողովը արդյունավետ էր, և չնայած տարակարծիքների այն ավարտվել է ջերմ մթնոլորտում: