Պատժակատարողական հատուկ ծառայությունը տարածում է Վանո Մերաբիշվիլու կողմից կլինիկան լքելու վիդեոկադրերը
Պատժակատարողական հատուկ ծառայությունը տարածում է նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու կողմից կլինիկան լքելու վիդեոկադրերը:
Վանո Մերաբիշվիլին կլինիկա էր տեղափոխվել լրացուցիչ հետազոտություններ անցնելու համար:
Երեկ նախկին վարչապետի և ներքին գործերի նախարարի բուժող բժիշկ Էլենե Խուրցիձեն հայտարարել էր, որ Վանո Մերաբիշվիլու վիճակը կայուն է և վորդվվելու հիմքեր չկան: Բժիշկի խոսքով, ուռուցքը բացառվել է և այս պահի դրությամբ աշխատում են Հորների համախտանիշի ախտորոշման շուրջ:
«Խորհրդատվությունից հետո կայացրել ենք որոշում, անել քներակի ուլտրասոնոգրաֆիա, որն անհրաժեշտ է հիվանդին: Նրա վիճակը կայուն է և կլինիկայում թողնելու հիմք չկա»,- հայտարարել է բժիշկը: