Պատվաստումների ժամկետների կապակցությամբ ոչ մի ռիսկ գոյություն չունի. Էկատերինե Տիկարաձե
Պատվաստումների ժամկետների կապակցությամբ ոչ մի ռիսկ գոյություն չունի. Էկատերինե Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիր ներմուծված պատվաստանյութերի պահպանման ժամկետը պաշտպանված է: Ըստ նրա, այս առումով ռիսկ չկա:

«Դուք գիտեք, որ թիրախը օրական մինչև 3000 մարդու պատվաստումն է: Ընդլայնված խմբերը ներառում են նաև ծերանոցի շահառուներին և աշխատակազմին: Իհարկե, նրանք նույնպես կմիանան պատվաստումների գործընթացին:

Ինչ վերաբերում է պատվաստումների ժամկետներին, ապա այդ ժամկետները պաշտպանված են, և, փաստորեն, պետք է ասեմ, որ մենք այս առումով ռիսկեր չունենք: Այս պատվաստանյութը մենք չենք ունենա մինչև տարեվերջ, այն ավելի շուտ կսպառվի», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: