Պատրիարքը կասի նաև իր քարոզում, որ մարիխուանայի մասին օրենքը չպետք է ընդունվի. Հայր Շալվա Կեկելիա
Պատրիարքի դիրքորոշումը նույնն է, նա այդ մասին կխոսի նաև քարոզի ժամանակ, որ մարիխուանայի մասին օրենքը չպետք է ընդունվի,-այս մասին Թբիլիսիի սակրեբուլոյի մոտ հայտարարել է հայր Շալվա Կեկելիան:
Նրա խոսքերով, երբ մարիխուանայի հետ կապված սահմանադրական դատարանը ընդունեց որոշում, պատրիարքը ասել է, որ դա մեծ չարիք է և թշնամանք:
«Այն չորս մարդը, որոնք ընդունել են այդ օրենքը ազգի թշնամիներն են: Պատկերացրեք ոչ մի կարգավորում չէր հաստատվել այնպես են ընդունել օրենքը, կոնկրետ դեռ ընդունել ենք օրենքը, որից հետո մտածում ենք թե ինչ կարգավորումներ են հաստատվելու»,-հայտարարել է հոգևորականը:
Մարիխուանայի օրինագծի հետ կապված հոգևորականները պատրաստում են երթ կազմակերպել դեպի սուրբ Երրորդության տաճար:
Հոգևորականները Թբիլիսիի սակրեբուլոյի մոտ անց են կացրել պատարագ և հայտարարել, որ Վրաստանում մարիխուանայի տարածմանը խոչընդոտելու է հենց ժողովուրդը:
Հեղինակ -
Edgar Barsegyan