Պատրիարքարանում այսօր տեղի կունենա Սինոդի նիստ

10:16, 03.04.2026

Պատրիարքական գահի տեղապահի՝ Շիո սրբազանի հրավերով, այսօր Պատրիարքարանում տեղի կունենա Սուրբ Սինոդի նիստ: Այս մասին տեղեկատվությունը Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել էր երկու օր առաջ:

«Սույն թվականի ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին, Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հրավերով, Վրաստանի Պատրիարքարանում տեղի կունենա Սուրբ Սինոդի նիստ:

Նիստի նպատակն է քննարկել այն կազմակերպչական թեմաները, որոնք սահմանված չեն Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու կառավարման կանոնադրությամբ: Այդ թվում՝ Սինոդի հաջորդ նիստերի և ընդլայնված ժողովի հետ կապված լրացուցիչ մանրամասներ, ժողովի անցկացման վայրը, պատվիրակների հրավիրման ընթացակարգը և այլ անհրաժեշտ հարցեր», – նշված է տեղեկատվության մեջ:

Նմանատիպ