Պատրիարքարանը հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակը առաջացնում է առճակատում և սպառնում քաղաքացիների խաղաղ գոյակցությանը։
Մենք շատ ենք ցավում, որ չնայած եկեղեցու կոչին, նոյեմբերի 30-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցը վերածվեց լուրջ դիմակայության։ Զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածված կադրերում հստակ երևում են գործողություններ, որոնք դուրս են եկել օրինականության և բարոյականության շրջանակներից։ Ստեղծված իրավիճակը առճակատում է առաջացնում և սպառնում քաղաքացիների խաղաղ գոյակցությանը։
Երկու կողմից կանգնածները մեզ համար թանկ են, և մենք աղոթում ենք նրանց համար: Աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար։ Միաժամանակ ևս մեկ անգամ խնդրում ենք երիտասարդներին, ընդհանրապես ցուցարարներին ցուցաբերել ողջախոհություն և պաշտպանել բողոքի արտահայտման սահմանները: Խնդրում ենք նաև իրավապահներին ցուցաբերել առավելագույն համբերություն և դուրս չգալ իրավական գործողությունների շրջանակից: Անհրաժեշտ է, որ պետությունը կատարի խախտումների արագ և ժամանակին հետաքննություն, դրանց օբյեկտիվ գնահատում և հանրային իրազեկում։
Անկախ նրանից, որքան էլ մեծ արժեքների ձգտենք, չպետք է մոռանանք, որ մարդն Աստծո պատկերն է և արարչագործության նմանությունն ու մեծագույն արժանապատվությունն այս աշխարհում: Խնդրում ենք Սուրբ Աստվածածնին խաղաղությամբ պաշտպանել Վրաստանը»,- ասված է Պատրիարքարանի հայտարարության մեջ։