Պատրիարքարան. Ապրիլի 25-ին լրանում է Իլիա Երկրորդի մահվան 40 օրը. դրա հետ կապված՝ պատրիարքական գահապահ, մետրոպոլիտ Շիոն Սիոնի տաճարում պատարագ կմատուցի

18:46, 24.04.2026

Ապրիլի 25-ին լրանում է Իլիա II-ի մահվան 40 օրը. այդ առիթով պատրիարքական գահապահ, միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) Սիոնի պատրիարքական տաճարում պատարագ կմատուցի։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Վաղը՝ ապրիլի 25-ին, լրանում է Սրբազնագույն և Երանաշնորհ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա II-ի մահվան 40 օրը:

Դրա հետ կապված՝ պատրիարքական գահապահ, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) Թբիլիսիի Սիոնի պատրիարքական տաճարում եպիսկոպոսների և այլ հոգևորականների հետ միասին պատարագ կմատուցի, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Նորին Սրբության հոգու խաղաղության:

Աստվածապաշտությունը կսկսվի ժամը 10:00-ին», – նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ