Պատրաստություն երդում տալու համար. Փորձ ազատության հրապարակում (տեսանյութ)

Վրաստանի զինված ուժերի ռազմական պատրաստության կենտրոնի անձնակազմը պատրաստվում է երդում տալու համար: Մայիսի 26-ին 366 ռեկրուտ և 123 նորակոչիկ զինվորական երդում են տալու տոնական իրավիճակում:

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, անկախության օրվան նվիրված արարողությանը պատրաստվում են, վարժանքների և գնահատման կենտրոնի JTEC (CTC) ուսուցիչների կազմը, DRILL-ի սերժանտները, կադետների ռազմական լիցեյի կադետները, ազգային պաշտպանության ակադեմիայի յունկերները, վրաց-ամերիկայան նախագծի՝ «Վրաստանի պաշտպանության պատրաստության ծրագրի» (GDRP) մասնակից 43-րդ բատալյոնը, ԱՄՆ-ի զինված ուժերի ինստրուքտորները և ռեկրուտները:

Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, կադետների զինվորական ուսումնարանի ներկայացուցիչները, մասնակցելու են առաջին հանրապետության ժամանակաշրջանի զինվորական համազգեստով:

Այսօրևեթ փորձ են անցել ազգային գվարդիայի զինվորական երգչախմբի հարյուրակի անդամները:

Վրաստանի անկախության օրվա առթիվ, ազատության հրապարակում տեղի է ունենալու ռազմական տեխնիկայի շնորհանդես: Շնորհանդեսի հիմնական նորույթը «Ջավելին» հակատանկային համակարգերն են: Հրապարակում ցուցադրվելու են նաև՝ Էջդարը, GM 403, MaxPro, Ռաֆայելը, Դանան, Լար-160-ը, Չինգորին, Դիդգորին, Լազիկան, բժշկական-տարհանման զրահամեքենան, Համեր, RM-70 և GMM-120:

Բացի այդ, ռազմական տեխնիկան ցուցադրվելու է նաև Վրաստանի այլ քաղաքներում, Թելավիում, Ռուսթավիում, Մարնեուլիում, Մցխեթայում, Գորիում, Ախալցիխեում, Քութաիսիում, Օզուրգեթիում, Փոթիում, Բաթումիում, Զուգդիդում, Սենակիում, Ամբրոլաուրիում և Սաչխերեում: